Պուտինը միջուկային զենք կկիրառի. Թունավորման նոր ինտրիգ ՌԴ-ի շուրջ

Ռուսաստանցի հանրահայտ մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը նոր ֆիլմ է նկարահանել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Ֆիլմը հիմնված է Ռուսաստանի նախագահի հետ ծավալուն հարցազրույցի վրա: Ֆիլմի սկզբում Սոլովյովն ասում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպասում էր Սադդամ Հուսեյնի և Կադաֆֆիի ճակատագիրը, բայց Պուտինը «միջամտել է», փոխանցում է «Ազատությունը»: «Աշխարհակարգ 2018» ֆիլմը համացանցում հայտնվել է այսօր, երբ ՌԴ նախագահի ընտրություններին մնացել է ընդամենը 11 օր: Ակնհայտ է, որ ֆիլմը նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացնելու նպատակ է հետապնդում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյանի կենտրոնի՝ հրապարակած տվյալների համաձայն, փետրվարին արձանագրվել է Պուտինի վարկանիշի կտրուկ անկում Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (մոտ 57 տոկոս): Սոլովյովի ֆիլմում Պուտինը խոսում է բացառապես արտաքին քաղաքականությունից: Ասում է, որ իր թիմում տարբեր կարծիքներ են լինում, ինքը լսում է բոլորը և որոշում կայացնում: Սակայն Ղրիմի հարցում «թիմը միակարծիք էր»: Պուտինը պնդում է, որ Դոնբասում չկա ռուսական զորք, սակայն կա մեծ քանակի սպառազինություն: Պուտինը նաև հայտարարել է, թե ԱՄՆ-ը «կոպիտ ու անպատկառ ձևով խաբել է Ռուսաստանին»․ - «Նույն օրը Վաշինգտոնից ինձ զանգահարել ու խնդրել էին, որ Յանուկովիչը բանակը չհանի ցուցարարների դեմ, որ հանգիստ ազատվեն փողոցներն ու հրապարակները: Հաջորդ օրը Ուկրաինայում հեղաշրջում եղավ»: Ֆիլմում առավելապես Ռուսաստանի նախագահը խոսում է Եվրամիության հետ երկրի հարաբերությունների մասին՝ նկատելով, թե Ռուսաստանը Եվրամիության «ամենաանկեղծ գործընկերն է», մինչդեռ «ԵՄ երկրները ինքնուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել»: Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինը ֆիլմում հայտարարում է, որ Ռուսաստանը երբեք միջուկային զենք չի կիրառել՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների, սակայն, եթե լինի Ռուսաստանը ոչնչացնելու վտանգ, Մոսկվան, իհարկե, միջուկային զենք կկիրառի՝ հասկանալով, որ դա «կարող է կործանիչ լինել ամբողջ աշխարհի համար»․ - «Իսկ մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»: Վլադիմիր Պուտինը ֆիլմում ընդգծում է, որ չի հիասթափվել Դոնալդ Թրամփից․ - «Խնդիրը Թրամփը չէ, խնդիրը համակարգն է»: Ռուսաստանի ընդդիմախոսների թունավորման շարքը Մինչ աշխարհը հետևում է նախընտրական Ռուսաստանի քաղաքական կյանքին ու Պուտին հարցազրույցներին ու ֆիլմերին՝ հասունանում է նոր սկանդալ ռուս լրտեսի թունավորման շուրջ: Լոնդոնում Կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել՝ ռուս հետախույզ, Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալի և նա դստեր առողջական վիճակի կտրուկ վատթարացման շուրջ: Կրեմլը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող պնդումները, թե Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետին թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Մեծ Բրիտանիայում, սակայն, կարծես հակված են այդ վարկածին, համենայնդեպս հայտնի է, որ գործը հետաքննելու է բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը: Ու մինչ քննիչները կպարզեն՝ ինչից են 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը հանկարծակի կորցրել գիտակցությունն ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում, «Ազատությունը» ներկայացրել է, թե մինչ օրս ինչից և ինչպես են մահացել Կրեմլի ընդդիմախոսները: «Պոլոնիում -210» Մոտ տասը տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը «Պոլոնիում -210» ռադիոակտիվ նյութով: Երկարատև քննությունից հետո բրիտանացի քննիչները պաշտոնապես հայտարարեցին՝ Կրեմլին մոլի քննադատող փոխգնդապետի սպանությանը ամենայն հավանականությամբ հավանություն են տվել անձամբ նախագահ Պուտինն ու Անվտանգության դաշնային ծառայություն այն ժամանակվա ղեկավար Նիկոլայ Պատրուշեևը: «Պոլոնիում 210»-ը հազվադեպ հանդիպող և բարձր ռադիոակտիվություն ունեցող տարր է, ցիանական թթվից մոտ 250 հազար անգամ ավելի թունավոր: Լիտվինենկոն պնդում էր, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները բնակելի շենքերի պայթեցումներ ու ահաբեկչություններ են կազմակերպել նախագահ Պուտինի վարկանիշը բարձրացնելու և նրան առավել մեծ իշխանություն տալու համար: Մահվանից առաջ տված վերջին ասուլիսում նա նաև պնդել էր՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը ևս նախագահ Պուտինն է պատվիրել: Gelsemium elegans Լիտվինենկոյի մահվանից մի քանի տարի առաջ՝ կրկին Մեծ Բրիտանիայում, սեփական շքեղ առանձնատան մերձակայքում մարզվելիս հանկարծամահ էր եղել 44-ամյա Ալեքսանդր Պերեպելիչնին: Մեծահարուստ գործարարը, ըստ հաղորդումների, շվեյցարացի քննիչներին մի շարք առանցքային փաստաթղթեր էր փոխանցել՝ մանրամասն նկարագրելով՝ ինչպես են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները առնվազն 220 միլիոն դոլար հափշտակել պետությունից ու պահ տվել շվեյցարական բանկերում: Պերեպելիչնին մահվանից մի քանի ամիս առաջ էր հետազոտվել, բժիշկները առողջական որևէ խնդիր չէին հայտնաբերել: Ավելի ուշ՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, նրա օրգանիզմում Gelsemium-ի՝ այսպես կոչված «ինֆարկտի խոտ» կոչվող նյութի հետքեր էին գտնվել: Թալիում 2003-ին խիստ կասկածելի հանգամանքներում մահացավ ռուս լրագրող, ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության պատգամավոր Յուրի Շեկոչիխինը, ով պայքարում էր կոռուպցիայի դեմ, մահվանից առաջ էլ սկսել էր հետաքննել՝ արդյոք Կրեմլը չի կանգնած Ռուսաստանում կազմակերպված պայթյունների ու ահաբեկչությունների հետևում: Հետաքննող լրագրողի վերջին հոդվածներից մեկի վերնագիրն էր՝ «Սա Ռուսաստանն է, թե՞ Խորհրդային Միության ԿԳԲ-ն»: Ընդ որում, նրա առողջական վիճակը վատթարացել էր կտրուկ՝ Միացյալ Նահանգների դաշնային հատուկ ծառայության քննիչների հետ հանդիպումից մի քանի օր առաջ: Գործընկերներից մեկը պատմել էր՝ «53-ամյա լրագրողը երկու շաբաթում դարձավ զառամյալ ծերունի, մազերը թափվում էին բռերով, ներքին օրգանները մեկը մյուսի հետևից դադարեցին գործել»: Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրեց՝ մահվան պատճառ է դարձել օրգանիզմի սուր թունավորումը, գործին առնչվող բոլոր փաստաթղթերը պահվում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության գաղտնի արխիվներում: Մասնագետները չեն բացառում, որ լրագրողին թունավորել էին «Թալիում» քիմիական տարրով, որի մահաբեր աղերն օգտագործում են մկնդեղի մեջ: Ռիցին Փորձագետները փաստում են՝ ընդդիմախոսներին մահաբեր նյութերով «լռեցնելու» պրակտիկան կիրառվում էր դեռ Սառը պատերազմի օրերից: Այն ժամանակ հիմնականում ռիցին էին օգտագործում, որը ստացվում է տզկանեփի սերմերից և մահաբեր ազդեցություն է ունենում, երբ ներարկվում է մարդու արյունատար համակարգի մեջ: ԿԳԲ-ի գործակալներին ռիցինով խորհրդային կարգերի ընդդիմախոսներին թունավորելու մի քանի փորձ է մեղսագրվում: 1978-ին BBC-ի և «Ազատություն» ռադիոկայանի բուլղարացի լրագրող, այլախոհ Գեորգի Մարկովը մահացավ հենց ռիցինով թունավորվելուց 4 ժամ անց: Լրագրողը տուն շտապելիս դիպչել էր ինչ-որ մեկի անձրևանոցին, ծակոց զգացել. քննիչները կարծում են, որ հենց այդ պահին էլ նրան թունավորել էին ռիցինով: Մարկովի սպանությունից տասն օր առաջ թունավորման փորձ էր կատարվել նաև մեկ այլ բուլղարացի լրագրողի՝ այլախոհ, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Վլադիմիր Կոստովի դեմ: Վերջինս մեջքին ռիցինով լի ասեղի հարված էր ստացել Փարիզի մետրոյում, բարեբախտաբար լրագրողի կյանքը հաջողվել էր փրկել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 102 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am