Եթե մարդիկ չեն միանում ձեր միտինգներին, դա չի ենթադրում, որ ազգն անթասիբ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ գենի բացառիկության մասին «ուսումնասիրություններ» գրողներն են ավելի ֆաշիստ, թե՞ էթնիկական խմբին՝ ազգին, անթասիբ, վախկոտ ու ծախված ասողները: Ես կարծում եմ երկու խմբերն էլ գտնվում են նույն դաշտում և տիրույթում: Մոտեցումը նույնն է. երկուսն էլ կատեգորիկ ու տոտալ գնահատականներ են տալիս: Երկու գնահատականները երկու տարբեր ծայրահեղություններ են: Միայն ձգվածության կողմերն են տարբեր: Եթե բիսետկի լավ ախպերների ու լավ ախպերների քրերի համար մի նախադասությամբ փորձենք մեկնաբանել Հիտլերի տեսությունը, ապա կստացվի հետևյալ ինտերպրիտացիան. գերմանացիներ դուք անթասիբ եք, դուք չոքած եք, բայց դուք նաև բացառիկ եք ու կարող եք չլինել անթասիբ և չոքած (կուլմինացիոն կայֆը բայց շաղկապի մեջ ա): Այսինքն նույնիսկ պրիմիտիվ ու ցածրակարգ բացատրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ երկու ծայրահեղությունները նույնականանալու միտում ունեն: Վերցնենք խճանկարը (մոզաիկա): Այն կազմված է հազարավոր գունագեղ քարերից և այդ գունային զանազանության մեջ հանկարծ ինչ-որ մեկը վերցնի ու ասի, թե խճանկարը կանաչ է: Բայց ինչպե՞ս է կանաչ, եթե բացի կանաչից նրա մեջ կան նաև այլ գույներ ևս: Հիմա սոցիումն էլ մի խճանկար է, որը կազմված է հազարավոր գունագեղ քարերից՝ անհատներից: Այսինքն սոցիումը կազմված է հազարավոր տարբերներից կամ տարբերների համախումբ է: Ինչ-որ մեխանիզմ (քաղաքացիական կոդեքս, լեզու, մշակույթ, ազգություն, կրոն) տարբերներին հավասարակշռման սկզբունքով պահում է սոցիումի առանցքի շուրջը: Եվ այսպես շարունակ:

Հիմա էս պարզ, պրիմիտիվ հաշվարկ-վերլուծությունը մեզ հուշում է, որ չի կարելի ինչ-որ տոտալ գնահատականներ տալ սոցիումի վերաբերյալ՝ լինի դա բացառիկ, թե խիստ հայհոյախառն: Ի դեպ աշխարհագրական դիրքից, կլիմայից, ազգությունից, քաղաքացիականությունից և կրոնից ելնելով սոցիումի տարբերները ունեն բազմաթիվ ընդհանրություններ, բայց դա լռիվ այլ օպեռա է: Դրա մասին չենք խոսում: Հիմա էս ամբողջ դեմագոգիան ինչի՞ համար գրեցի: Շատ պարզ է. եթե մարդիկ չեն միանում Ձեր միտինգներին, ապա դրանից ամենևին էլ չի ենթադրում, որ ազգը անթասիբ է: «Միացեք, ով չի միանում ստրուկ ա, դավաճան ա, ծախված ա»: Այսպիսի հայտարարություններ հիմնականում անում են դեղնակտուց ցուցարարներն ու տևական պայքարի փորձառությունից ոչինչ չսովորած և խցանված գանգուղեղիկներով բունտավշիկները: Սա մեզ քիչ էր, հիմա էլ ավելացել է ֆեյսբուքում մարալնի ուշերբ իրականացնող զանգվածը: Նկար կամ տեսանյութ են տեղադրում՝ վրան էլ գրում. «ես այստեղ եմ, իսկ դուք՝ տանը նստած»:

Բնականաբար խիստ բարոյական, արդարություն, անձնազոհություն մարմնավորող այս կոչերի հասցեատերը ես չեմ, բայց կպատասխանեմ ես: Բարեկամ, գնացել ես, լավ ես արել, բայց մարդկանց հետ ի՞նչ գործ ունես: Ինչի՞ է քեզ թվում, որ քո արդար պայքարին անպայման պետք է բոլորը միանան, հնարավո՞ր է այն հետաքրքիր չի կամ իրականում այդքան էլ արդար չի: Կամ էլ իսկապես արդար է, բայց դու հասարակական մոբիլիզացիա ապահովելու համար համապատասխան մեխանիզմներ չունես, չես տիրապետում դրանց: Չի բացառվում, որ դու պարզապես վստահություն չես ներշնչում: Բայց կա նաև մեդալյոնի մյուս կողմը: Կգտնվեն մարդիկ, որ չեն կիսի քո իդեալները, գաղափարները և մոտեցումները, բայց դա չի ենթադրում, որ նրանք վախկոտ են կամ էլ ստրուկ: Ինձ թվում է այդքան էլ դժվար չի հասկանալ էս պարզունակ ճշմարտությունները: Ի՞նչ կա էդ ցույցերի կամ էլ երթերի մասնակցության մեջ: Սովորական քաղաքացիական-հանրային դրսևորումներ են, որոնց մարդիկ մասնակցում են և դրանից ինչ-որ վեհ վերբնական նյուանսներ չեն հյուսում: Պարզապես չի կարելի մարդկանց պիտակներ կպցնել, դասակարգել, հանրությունը բաժանել անձնազոհ մարտիրոսների և անտարբեր ստրուկների: Դա պայքարը մարգինալացնելու, ստվերելու լավագույն ճանապարհն է: Վերջ տվեք էդ իդիոտիզմին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am