Գերմանիան կանխատեսում է մինչև 10 մլն փախստականների հոսք
Եվրոպական երկրները, այդ թվում` Գերմանիան, կարող են բախվել ներգաղթյալների առավել զանգվածային հոսքի հետ, քան ներկայում: Корреспондент-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը: «Մեզ մոտ է հասել փախստականների հոսքի 10 տոկոսը միայն, որն սկիզբ է առնում Սիրիայում և Իրաքում», - հայտնել է Մյուլլերը գերմանական շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նախարարի խոսքով` ներկայում 8-10 մլն մարդ ճգնաժամային տարածաշրջաններից գտնվում է «Եվրոպայի ճանապարհին»: Միևնույն ժամանակ գերմանացի պաշտոնյան կողմ է արտահայտվել փախստականների հոսքի կրճատմանը` նշելով, որ իրենք անկարող են հաջողությամբ տեղաբաշխել անցյալ տարի Գերմանիա ժամանած մեկ մլն ներգաղթյալներին:
