Թուրքական ուժերը Աֆրինում քրդերից կարևոր քաղաք են գրավել
Այսօր՝ մարտի 8-ին, Թուրքիայի զինուժը և հովանավորյալ զինյալները Սիրիայի Աֆրինում քրդերից կարողացել են գրավել կարևոր նշանակություն ունեցող Ջանդարիս քաղաքը: Սակայն տեղեկությունը դեռևս ամբողջությամբ չի հաստատվել: Թուրքական ուժերը գրոհել և շրջափակել էին Աֆրինի հարավ-արևմուտքում գտնվող Ջանդարիս քաղաքը: Ավելի ուշ Թուրքիայի հոնավարությամբ գործող զինյալները քաղաքային մարտերից տեսանյութ էին հրապարակել, որից էլ պարզ էր դառնում, որ նրանք առնվազն մտել են քաղաքի մի հատված:
