Նավթի գներն այսուհետ աճելու են

Fiscal Times ինտերնետ պարբերականը թվարկել է ապացույցներն այն բանի, որ նավթի գներն այսուհետ պետք է աճեն։ Պարբերականը գրում է, որ պատմության մեջ շուկայի հագեցվածությամբ պայմանավորված վատագույն ճգնաժամերից մեկը շուտով կավարտվի։ Պարբերականը իր լավատեսությունը հիմնավորում է PRICE Future Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինի եզրահանգումներով, ով կարծում է, որ ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի քանակն այս ամռանը կարող է օրական 10 մլն բարելից դառնալ 8 մլն բարել։ Վերլուծաբանը նշում է, որ երբ առաջիկա ամիսներին նավթի գներն աճեն, ամերիկյան ընկերությունները չեն կարող ուղղակի վերադառնալ նավթի հանքավայրեր եւ օգտագործել նոր հանքերը։ Այդ ընկերությունները ստիպված են եղել կրճատել նման ծրագրերի մշակման ծախսերը, մտել պարտքերի տակ, նրանցից շատերը սնանկ կճանաչվեն։ Երկրորդ նախանշանը, որ նավթի գներն աճելու են, այն է, որ ՕՊԵԿ երկրներն ու այլ պետությունները պատրաստ են սառեցնել արդյունահանումը։ Վերլուծաբանը մեջբերում է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքը, ով հայտնել էր, որ նման քայլի դիմելու պատրաստակամություն են հայտնել այն երկրները, որոնց բաժին է ընկնում աշխարհում նավթի արտադրության 73 տոկոսը։ Երրորդ նախանշանն այն է, որ իրանական նավթը ուժեղ չի ազդի նավթային սեկտորում իրավիճակի զարգացման վրա։ Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու եւ երկրի՝ շուկա վերադառնալու միտքը շատ պետությունների դրդեց ռեկորդային քանակությամբ նավթ արդյունահանել, որպեսզի չկորցնեն իրենց եկամուտը։ Սակայն հիմա, երբ իրանական նավը վերջապես հայտնվել է շուկայում, դա ի հայտ է բերել հետեւյալ խնդիրը. ընկերությունները պատրաստ չեն ներդրումներ կատարել։ «Իրանում նավթի արդյունահանման աճը սպասվածից դանդաղ կընթանա»,- նշում է նա։ Եվ վերջին նախանշանը ձեւավորում է Չինաստանը։ «Աշխարհում խոշորագույն նավթ ներմուծողի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը իրականում նավթային սեկտորին այդքան վնաս չի հասցնում, որքան սպասում էին»,- նշում է վերլուծաբանը։ Չինաստանից սպասում էին վառելիքի պահանջարկի նվազում եւ շուկաների փլուզում, սակայն շուկաներում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, եւ նավթի ներմուծումը մնում է ռեկորդային մակարդակի վրա։ Այդուհանդերձ, հավանականությունը, որ Չինաստանում տնտեսական վիճակը ավելի խորը դեպրեսիայի մեջ կհայտնվի, պահպանվում է։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am