Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողը Կիևից կարող է արտահանձնվել Բաքու. CPJ- ն Ուկրաինային զգոնության կոչ է անում

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Ուկրաինայի իշխանություններին թույլ տալ ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ կերպով լքել երկիրը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը: Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» հեռուստաալիքի լրագրող Հուսեյնլին մարտի 5-ին հարձակման էր ենթարկվել Կիևում իր վարձակալած տան մոտ: 2017 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին Հուսեյնլիին, ով Ադրբեջանի կողմից «Ինտերպոլ»-ով միջազգային հետախուզման մեջ է հայտարարված: Իրավապահները առգրավել էին նրա փաստաթղթերը, որով լրագրողը պատրաստվում էր մեկնել Կիևից: Հոկտեմբերի 27-ին դատարանը վճռել էր ազատ արձակել Հուսեյնլիին՝ սահմանելով, սակայն, որ նա առաջիկա երկու ամսում մնա Ուկրաինայում, մինչև այդ երկրի գլխավոր դատախազը կհետաքննի նրան Ադրբեջան արտահանձնելու մասին պաշտոնական Բաքվի դիմումը: Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ երկարաձգել են հետաքննության ժամկետները, առաջիկա վերջնաժամկետ է սահմանված 2018 թվականի մարտի 20-ը: Ինքը՝ Հուսեյնլին, խոսելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ, հերքել էր իր դեմ Ադրբեջանում ներկայացված մեղադրանքները. այն է՝ սահմանի անօրինական հատում, խարդախություն և կեղծիք: Լրագրողը հայտնել է, որ իր հետապնդումը պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ: Նա պարբերաբար ուսումնասիրել և հրապարակումներ է արել Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների, երկրի կառավարության կաշառակերության վերաբերյալ, քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին: Հուսեյնլին հայտնել է, որ իր վրա հարձակված անձինք խոսել են ուկրաիներեն և ադրբեջաներեն: Նրանք ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել լրագրողին: «Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին անմիջապես Ֆիքրեթ Հուսեյնլիին վերադարձնել ճանապարհորդելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և թույլ տալ նրան լքել երկրի տարածքը: Կիևը չպետք է մաս դառնա Ադրբեջանի՝ իր քննադատներին սահմաններից դուրս հետապնդելու գործողությանը: Մենք նաև հորդորում ենք Ուկրաինայի ոստիկանությանը հետաքննել Հուսեյնլիի դեմ մարտի 5-ի հարձակումը և արդար դատաստան տեսնել մեղավորների հետ»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի կոորդինատոր Նինա Օգնիանովան: Աղբյուրը՝ Artsakhpress.am

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am