Ովքեր են ծեծի ենթարկել Ողջաբերդի համայնքապետին և նրա ընտանիքին. մանրամասներ
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում մարտի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վիճաբանության արդյունքում հարևանների կողմից ծեծի է ենթարկվել համայնքապետ Նորայր Մելքոնյանը, նրա կինն ու որդին: «Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Հարևաններն արդեն հայտնաբերվել են»,-ասաց նա:
