Իրաքում մահապատժի են դատապարտել ԻՊ առաջնորդի քրոջը
Բաղդադի դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բակրա ալ–Բաղդադի քրոջը մահապատժի է դատապարտել։ Այս մասին հաղորդել է Deutsche Welle-ն։ Ահաբեկչի քրոջ անունը չի հրապարակվել։ Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկիչներին «աջակցություն և օգնություն առաջարկելու համար» և Մոսուլ քաղաքում իսլամիստներին գումար բաժանելու մեջ։
