Թրամփը համաձայնել է հանդիպել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի հայտարարությունը, գրում է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ մինչև մայիս:
