Պաշտոնյաներ բռնվեք, Շաբոյանն է նոր զենքով գալիս

ԱԺ  արտահերթ նիստում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ այն բխում է  ՀՀ նոր Սահմանադրությունից, ինչպես նաեւ  համապատասխանեցվել է ԵԱՏՄ եւ ԵՄ նմանատիպ կառույցների  առաջարկած կանոններին: Այսպիսով՝  ՏՄՊՊ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»: «Այդ մարմնի անդամները նշանակվելու են ԱԺ կողմից՝ ձայների մեծամասնությամբ, իսկ թեկնածուներին ներկայացնելու է ՀՀ վարչապետը: Ընդ որում, թեկնածուները պետք է ներկայացնեն աշխատանքային փորձի եւ կրթության մասին փաստաթղթեր, մինչդեռ նախկինում այդ պայմանը չկար»,-տեղեկացրեց Արտակ Շաբոյանը: Ավելին, հանձնաժողովի անդամներին ազատելու մեխանիզմներ են ներդրվելու, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ ոչ հարգելի պատճառով կբացակայեն նիստերից, ապա կհեռացվեն նաեւ հանձնաժողովից: Իսկ հիմա ամենազավեշտալի նորամուծությունը, ԵՏՄ մրցակցության կանոններով՝ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն այն պաշտոնյաների համար, որոնք պայմանավորվածությունների մեջ կմտնեն տնտեսվարողների հետ. «Դրանք կարող են համարվել հակամրցակցային պայմանավորվածություններ: Հակամրցակցային վարքագծի համար նրանք կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ եթե տնտեսվարողը պայմանավորվի պայմանագիր չկնքել մատակարարի հետ, սա եւս արգելված միջոց կդիտվի»: Շաբոյանը հավելեց, որ եթե տնտեսվարողը մասնակից լինի հակամրցակցային համագործակցության, եւ այդ մասին կհայտնի, ապացույցներ կներկայացնի, կազատվի պատասխանատվության միջոցից. «Եթե տնտեսվարողը կհայտնի այդ մասին, բայց ամբողջական տեղեկություններ չի ունենա կամ անուններ չի նշի, նրա հանդեպ տուգանքի չափի նվազում կլինի» «Ո՞նց ենք արձանագրելու այդ պաշտոնյաներին»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը՝ թերեւս հեգնելով Արտակ Շաբոյանին,մոտավորապես այս հիմնավորմամբ, թե սա Հայաստանն է, եւ այդ ո՞վ է լինելու սեփական գլխից ձեռ քաշածը, որ գալու է հանձնաժողով ու սիրտը դատարկի, կամ ինչպես կասեր ազգընտիրներից մեկը՝ «գործ տա» պաշտոնյայի դեմ: «Հայտնաբերելու ենք այն գործիքակազմով, որն ունենք, այո՛, անուղղակի գործիքներով ենք անելու»,- հուսահատ արձագանքեց Շաբոյանը՝ ցույց տալով, որ այո՛, կառույցի հույսը գործ տվող, առյուծասիրտ մարդիկ են, որովհետեւ Շաբոյանը , ով ի պաշտոնե դարձել է գերիշխող դիրք ունեցողների պաշտպանը, չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ ու բացահայտումներ անել: Մելքումյանը բարկացավ ու հետաքրքրվեց՝ երբ են ակնկալում ամբողջական գործիքակազմ, որով կարող են իրենք ինքները ամեն ինչ անել եւ այլեւս որեւէ առակություններ չներկայացնեն: «Բերե՛ք, ինչ է անհրաժետ ձեզ որպես գործիքակազմ, բերե՛ք մենք էլ ընդունենք, պետք չի ձգձգել: Եթե կան խանգարող գործոններ, ասե՛ք իմանանք»,- փորձեց սադրել Շաբոյանին, սակայն չստացվեց:«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նկատեց.«Մի օրինակ բերեմ, «Apple» ֆիրմայի արտադրանք «Iphone»-ի արժեքը, վերջերս պարզվեց, որ  շուրջ 200 դոլարին համարժեք կամ պակաս է, բայց այն վաճառվում է 800-1000 դոլարի սահմաններում: Ի՞նչն է խանգարում, որ իրենց տեղը չեք դնում, որ հիմնավորված գինը բարձրացնեն: Ինչպե՞ս է որոշվում՝ հիմնավո՞ր է, թե՞ ոչ, և դուք ի՞նչ եք անում, որ այդ ամեն ինչը հիմնավորվի»: Շաբոյանն ասաց, որ իրենց կողմից սահմանված հասկացությունները վերաբերում են խոշոր ընկերություններին, մնացած տնտեսվարողներն ազատ են իրենց գնագոյացման մեջ. «Բնականաբար, մենք նման պահանջներ չենք ներկայացնում մեր տնտեսվարողներին: Օրենսդրության մեջ մենք ունենք գների չհիմնավոր բարձրացում կամ իջեցում ու մանրամասն նկարագրել ենք՝ ինչ նկատի ունենք»:Իսկ վերջում Մանե Թանդիլյանն իրավացիորեն նկատեց, որ, իհարկե, հաճելի կլիներ,եթե տնտեսական մրցակցությունը օրենքով կանոնակարգվեր, սակայն ավաղ դա քաղաքական որոշում է,որն այսօր գտնվում է ծանր վիճակում:Եւ իսկապես, Հայաստանում Շաբոյանին կարելի է հռչակել ամենաշատ սուտ խոսող պաշտոնյան, ընդ որում նա այդ ամենն անում է այնպիսի էնտուզիազմով, որ ամենախայտառակ կեղծիքն անգամ ընկալվում է իբրեւ պարզ ճշմարտություն:  Իսկ այդ ամենի նպատակը մեկն է` պաշտպանել ոչ թե տնտեսական մրցակցությունը, այլ նրանց շահերը, ովքեր դուրս են մրցակցությունից: Այնպես որ ինչպես սեւին սապոնը չի օգնի, այնպես էլ Շաբոյանին նոր օրենքը չի փրկի: Անի Սահակյան

դիտվել է 139 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am