Ադրբեջանում ոչնչացվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորման անդամներ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ոչնչացրել է միջազգային ահաբեկչական կազմակերպության կազմի մեջ մտնող «Խաչմազ Ջամաաթի» ծայրահեղական խմբավորման անդամներին: «Խաչմազ Ջամաաթի» անդամներ Սաբիր Մամեդովը եւ Թարլան Սալիմովը դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:Խաչմազի շրջանում իրականացված օպերացիայի ընթացքում ՊԱԾ-ի աշխատակիցները Սաբիր Մամեդովից եւ Թարլան Սալիմովից պահանջել են հանձնվել, սակայն վերջիններս զինված դիմադրություն են ցույց տվել եւ կրակ են բացել իրավապահների ուղղությամբ: Արդյունքում, Մամեդովը եւ Սալիմովը ոչնչացվել են:
