ԼՂ հակամարտության ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ լինել. Էնդրյու Շեֆեր

Թեև ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության դրա հիմնական սկզբունքների: Մենք նաև համոզված ենք, որ ներկայիս ստատուս-քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ այդ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,- ասել է նա: Շեֆերի խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արտահայտած՝ բանակցային գործընթացն ինտենսիվացնելու և լարվածության նվազման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու վճռականությունն արտացոլում է այդ իրողությունը: «Ժնևում հանդիպման պահից մենք մեծ աշխատանք ենք տարել հակամարտող կողմերի հետ որպես համանախագահներ ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար և կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա: Նշելով, որ ԱՄՆ-ը որպես միջնորդ-երկիր կողմնակից է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շեֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը: «Մենք շարունակում ենք նպաստել, որպեսզի նախագահները և ԱԳՆ ղեկավարները հնարավորինս շուտ հանդիպեն հիմնական հարցերի քննարկումները վերսկսելու համար, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և 2017 թ. Ժնևում, նաև 2016 թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ընդունված որոշումների իրագործմանն ուղղված քայլերի կարևորությունը»,- նշել է Շեֆերը: Պատասխանելով հարցին՝ Երևանը և Բաքուն որքան մոտ են կայուն խաղաղության հասնելուն՝ Շեֆերն ասել է, որ հակամարտության կարգավորման պարզ ուղիներ չկան: «Իմ գործունեության ընթացքում ես հակամարտության տարբեր կողմերով զբաղված տարբեր մարդկանց հետ եմ հանդիել: Թեև ես շատ լավ առաջարկներ և գաղափարներ եմ լսել, հակամարտության պարզ կարգավորում չկա: Անիրական կլիներ սպասելը, որ լուրջ բեկում կարող է ձեռք բերվել առանց մեծ աշխատանքի և պատրաստության, ինչը որոշակի ժամանակ կտևի»,- ասել է նա: Համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքերն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ՝ համանախագահների և միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից դժվար որոշումների ընդունում կպահանջի:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am