Սաուդյան Արաբիան լարվածություն է ստեղծում. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները ազդեն Սիրիայում ճգնաժամի կարգավորման վրա: Զարիֆի խոսքով՝ Սաուդյան Արաբիան լարվածություն է ստեղծում, որպեսզի բացասական ազդեցություն թողնի սիրիական ճգնաժամի վրա: «Իրանը միշտ պատասխանատու և կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել տարածաշրջանային ճգնաժամերում, և մենք թույլ չենք տա, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները բացասաբար ազդեն սիրիական խնդրի վրա»,- մեջբերում է ԱԳ նախարարի խոսքերը Mehr գործակալությունը:
