Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 34-ամյա վարորդի Opel-ն ու 28-ամյա վարորդի BMW-ն. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Անանյանի վարած Opel մակնիշի 06 ՏS 948 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեյրան Շավինյանի վարած BMW մակնիշի 35 GU 380 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի ուղևորներ, Ախթալա քաղաքի բնակիչներ, 3-ամյա Գոռ Անանյանը, 32-ամյա Սյուզաննա Անանյանը, 34-ամյա Արմինե Ալեքսանյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհի փոսերը, որոնք առաջացել են դեռևս 2017 թ.-ի մայիսին, երբ ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am