Առեղծվածային դեպք Արարատի մարզում/տեսաշար/

Այս տարվա հունվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողությունն այդպես էլ անասնատերերի համար մնում է անհասկանալի, քանի որ նրանք գիտեն՝ որտեղ են իրենց անասունները, ում մոտ են, սակայն չեն կարողանում ետ վերադարձնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներ՝ Արման Ասատրյանի, Կարեն Հավնանյանի և Սուրեն Բաքոյանի՝ ընդհանուր հաշվով՝ 62 գլուխ ոչխարներին տիրացել է Վեդի քաղաքի բնակիչ, ոմն Դավիթը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հուսահատ անասնատերերն ասում էին. «Հունվարի 15-ին ոչխարներին հովիվը տարել է մոտակայքում արածացնելու: Նրան է մոտեցել Դավիթը և խնդրել, որ ոչխարների մի մասը իրեն տա 2 օրով, տանի, վարկ ստանալու նպատակով խառնի իր ոչխարներին, գան, նայեն, որ վարկը հաստատեն: Իհարկե, հովիվը չի համաձայնվել, սակայն մթով եկել են և խաբեությամբ տարել: Դրանից հետո նրանք մեր մայր ոչխարները չեն վերադարձրել, բերել են Վեդիում գտնվող անասնագոմ, այնուհետև, այսպես ասած, իրենցով արել: Հովվի և այդ Դավիթի միջև պարտք ու պահանջ եղել է, սակայն դա չի նշանակում, որ հովվի պարտք գառների համար նրանք մեր մայր ոչխարներն էին տանելու: Այնուհետև մենք եկանք, պահանջեցինք, որ մեր ոչխարները ետ վերադարձնեն, սակայն մեկ ասում էին՝ Սիսիան են ուղարկել, մեկ այլ բան, այն դեպքում, երբ մենք մեր սեփական աչքերով տեսել էինք, որ դրանք Վեդիի անասնագոմում են: Այդպես գործը հասավ Ոստիկանություն, որտեղից էլ 1 ամիս հետո՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Արդեն 1 ամիս է, քննչականում է գործը, սակայն ոչ մի գործողություն չի արվում, քննիչը մեզ չի ընդունում, մեր զանգերին չի պատասխանում, դատախազն էլ ոչխարները պահ է տվել Դավիթին, որը վատ է վերաբերվում անասուններին, սատկում են»: Զրույցի ժամանակ մոտեցավ Դավիթի եղբայր Մելիքսեթը, ով չպատասխանեց ոչ մի հարցի և պահանջեց դադարեցնել նկարահանումը՝ ասելով, որ գործը քննչականում է. «Գնացեք, իրենք ձեր հարցերին կպատասխանեն»: Գյուղացիների միակ ապրուստի, օրվա սնունդ վաստակելու միջոց ոչխարները մինչև օրս գտնվում են Վեդիի այդ անասնագոմում, որը երևաց նաև լուսամուտից, սակայն նրանք այդպես էլ չգիտեն՝ ինչ է կատարվում իրականում, ով է կանգնած իրենց ոչխարներին տիրացողների թիկունքում: Նրանք խնդրեցին բարձրաստիճան իրավապահներին, որպեսզի իրենց գործին ընթացք տրվի, արդարություն հաստատվի և ոչխարները ետ վերադարձվեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am