Էրդողանի սենսացիոն հայտարարությունը
«ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիային չեն ստիպի հրաժարվել ռուսական С-400-ների գնումից»: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` դիմելով ԱՄՆ-ին: «Դուք ոչինչ չասացիք Հունաստանի հասցեին (Ռուսաստանից С-300-ների գնման հարցով), ասում էիք, որ Թուրքիային թույլ չեք տա С-400-ներ ձեռք բերել, Ռուսաստանի հետ համաձայնագիրը սխալմունք էիք համարում: Դուք նաև ասում էիք, որ կարող եք պատժամիջոցներ սահմանել: Մենք չենք պատրաստվում ձեզ զեկուցել: Մենք առանց որևէ զիջումների կգնանք ճիշտ ուղով՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- Haberturk-ին ասել է Էրդողանը:
