Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները, գրում է Ermenihaber.am-ը։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող «Milliyet» պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանն, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։ Մարտի 2-ին նույն լրատվականի հրապարակած մեկ այլ լուրում շեշտվում է, որ չնայած 2010թ․ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը, հունվարի 18-ին հրապարակված վճռում շեշտվել էր նաև, որ արձանագրություններն անընդունելի նախապայմաններ են պարունակում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի ուշ՝ 2015թ․ փետրվարին, հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հանվեցին ՀՀ խորհրդարանի օրակարգից։ Պարբերականը նաև նկատել է տալիս, որ արձանագրությունների չեղարկումը կատարվել է անմիջապես ՀՀ նախագահական ընտրությունների նախօրեին։ Նշվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ օրենքի համաձայն այլևս չի կարող նախագահի թեկնածու լինել։ Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է նախօրեին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։ «Akşam» թերթի կայքը թեմային անդրադարձել է երկու առանձին լուրով, որոնցում հիմնականում բերված են այլ պարբերականների կողմից ևս նշվող փաստերը և արձանագրությունների հակիրճ պատմությունը։ Թերթը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին։ Իսկ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին և Հայաստանը 2018թ․ գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։ «Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հղում կատարող թուրքական թերթը տեղեկացնում է, որ արձանագրությունների չեղարկման մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր ժամանակի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու այսպես կոչված «ֆուտբոլային քաղաքականությամբ»։ Մարտի 2-ին կատարված մեկ այլ հրապարակման մեջ նույն աղբյուրը նկատում է, որ արձանագրությունների չեղարկման հրամանագիրն ստորագրած ՀՀ նախագահն այդ փաստաթղթի ձախողման մեջ մեղադրել է թուրքական կողմին։ Նյութում հիշեցվում է նաև, որ արձանագրություններով նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ․՝ հայ-ադրբեջանական լարվածության սրման համատեքստում։ «Demokrathaber.org» լրատվակայքը ևս արձանագրել է թեմայի վերաբերյալ հիմնական պատմական փաստերը։ Աղբյուրը ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի վերաբերյալ լուրի մասով հղում է կատարել «Ermenihaber.am»-ին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղյուրում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am