Իրանի միջամտությունը խափանում է տարածաշրջանային կայունությանը
Իրանի միջամտությունը արաբական երկրների գործերին խարխլում է տարածաշրջանային կայունությունը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել Ալ-Ջուբեյրը Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստում, որը նվիրված է Էր-Ռիադի և Թեհրանի միջև հարաբերություններում ճգնաժամին: Նախարարի կարծիքով՝ Թեհրանի միջամտությունը բոլոր միջազգային նորմերի և կոնվենցիաների բացահայտ խախտում է: «Սաուդյան Արաբիան դիմադրելու է այդ ներխուժմանը ամենայն լրջությամբ և Լիգային կոչ է անում հստակ դիրքորոշում ցուցաբերել Թեհրանի գործողությունների նկատմամբ»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
