Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները Բաքվում դեմառդեմ հանդիպումներ են ունեցել
Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները Բաքվում դեմառդեմ հանդիպումներ են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման հարցերը։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման ավարտին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Վրաստանի հետ մեր հարաբերությունները ավելին են, քան ռազմավարական համագործակցությունը, անցյալ ամիս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները բանակցություններ ենք վարել, եւ այս հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է։ Մենք քննարկել ենք երկկողմ հարցերը, այդ թվում՝ «Հարավային գազային միջանցքը»։ Մեր երկրների միջեւ համագործակցությունը էներգետիկ ոլորտում շատ խորն է»,- ասել է Մամեդյարովը:
