Պուտինը պատմել է, թե ինչպես են մշակվել սպառազինության նոր տեսակները
Ռուսաստանի կողմից սպառազինության նոր տեսակների մշակումն իրականացվել է երկար տարիներ և անցել է բարդ պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին:
«Մարտի 1-ին հղած ուղերձի ժամանակ խոսքը նոր տեխնոլոգիաների և սպառազինության համակարգերի մասին էր, որոնք պետք է պաշտպանեն Ռուսաստանը, ապահովեն ռազմավարական հավասարակշռություն, ինչպես նաև մեծացնեն միջազգային անվտանգությունը», - ասել է Պուտինը, հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանն այդ նախագծերն արդյունավետ կերպով գաղտնի պահելու համար:
