Իրանի արտգործնախարարն ու նախագահը կայցելեն Թուրքիա
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի իրանական այցից հետո Թուրքիա են ժամանելու նախ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ապա՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ծրագրել են մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, որը վերջին շրջանում նահանջ է ապրել։ Դավութօղլուն Իրան էր այցելել 160 գործարարի ուղեկցությամբ։ Ակնկալվում է, որ Զարիֆը Թուրքիա կայցելի մարտին, իսկ Ռուհանին՝ ապրիլին։
