Մուշեղ Մխիթարյանն Անի Մաջնունյանի սպանության համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավճիռը։ Սպանության համար դատարանը վճռեց «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտել ազատազրկման՝ 20 տարի ժամկետով:
