Ռուսաստանը բռնում է «Հյուսիսկորեական» ճանապարհը. ԻՔՄ

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝  ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում, անիմացիոն տեսաշարի միջոցով ներկայացրեց ռուսական նոր սերնդի սպառազինությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային նոր հրթիռներ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռներ և ստորջրյա միջմայրցամաքային դրոններ (շատ այլ սպառազինություններ ևս), որոնք ըստ Պուտինի անիմաստ են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք: Հատկանշական է, որ Պուտինի ցուցադրած տեսահոլովակները սկսում են իսկական հրթիռների կամ ինքնաթիռների պատկերներով և կտրուկ անցում են կատարում բավական անորակ անիմացիաների, որոնք չեն կարող վկայել Պուտինի նշած հատկություններով սպառազինությունների առկայության մասին: Նշենք սակայն, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված սպառազինությունների անիմացիաների մասին խոսելիս Պետդեպարտամենտի մամուլի խոսնակը դրանք որակել է որպես էժանագին («cheesy»): Սակայն մի կողմ թողնելով ցուցադրված անիմացիոն տեսանյութերի և իրականության կապի քննարկումը՝ փորձենք հասկանալ, թե ինպիսի քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ուժի ցուցադրումն ու անգամ սպառնալիքը: Մեկուսացման վտանգ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական նոր սպառազինությունների (կամ դրանց անիմացիաների) ցուցադրումը մի իրավիճակում է, երբ Մոսկվա-Արեւմուտք հարաբերությունները խիստ լարված են, նշանակում է, որ Պուտինը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է ուժի և սպառնալիքների մեջ, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի վերջնական մեկուսացման: Նմանօրինակ քաղաքականության վառ օրինակ է Հյուսիսային Կորեան, որը չնայած բոլոր հնարավոր պատժամիջոցներին, բնակչության ծայրաստիճան աղքատությանն ու գրեթե ամբողջական միջազգային մեկուսացմանը շարունակ հանդես է գալիս սպառնալիքներով, ստեղծում նոր սպառազինություններ և գործնականում անհնարին դարձնում իրավիճակի կարգավորման խաղաղ տարբերակները։ Ռուսաստանը, եթե որոշում է կայացնում գնալ շարունակ միլիտարացման և մեկուսացման ուղով, ապա փաստորեն ընտրում է զարգացման, ավելի ճիշտ` դեգրադացման հենց այդ՝ հյուսիսկորեական «մոդելը»։ Պատժամիջոցներ և վտանգ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարումը երկու կողմերի ազդեցության գոտիների համար մրցակցության, անվտանգության և դրանց հետ կապված շահերի բախման հետևանք է: Պատժամիջոցների քաղաքականությունը չորս տարվա ընթացքում հասցրել է նրան, որ Ռուսաստանի նախագահը ցույց է տալիս նոր, իր խոսքով՝ նմանը չունեցող սպառազինություններ և փաստացի սպառնում: Սպասել, որ Արևմուտքը, մասնավորապես ի դեմս ԱՄՆ-ի, կարող է «վախենալ» այդ զենքերից ու փոխել արտաքին քաղաքական ուղղությունը, անհեթեթություն է: Վաշինգթոնից արդեն իսկ արձագանքել են, որ Պուտինը հաստատել է այն, ինչը ԱՄՆ կառավարությանը հայտնի էր: Իսկ պետդեպարտամենտի մամուլի խոսնակն անգամ ասել է, որ Պուտինը «խաղում էր հանդիսատեսի համար»։ Հետևաբար, պատժամիջոցների քաղաքականությանը Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական ոճով պատասխանը այնքան էլ չի անհանգստացրել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստանի կողմից նման խաղերը, հաշվի առնելով նաև ԱՄՆ ներկայիս նախագահի ոչ միանշանակ կերպարը, կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ողջ աշխարհի համար: Հայաստանը և վտանգը Հայաստանը Ռուսաստանի հետ միասին նույն անվտանգության համակարգում է: Փաստացի, Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, այստեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, և Հայաստանը չի կարող շրջանցել Ռուսաստանի անվտանգության հետ կապված հարցերը: Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն տնտեսական համակարգում է, Եվրասիական տնտեսական միությունում, ուստի Ռուսաստանի մեկուսացումը և դրա հետևանքով անխուսափելի տնտեսական շարունակվող ճգնաժամն արդեն ազդում են, իսկ իրադարձությունների նման զարգացման պարագայում էլ ավելի են ազդելու Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանը Ռուսաստանի հետ նաև նույն մշակութային գոտում է, այստեղ հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքները, գործում է ռուսական քարոզչությունը, Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր հայեր, որոնք անդադար կապի և շփման մեջ են Հայաստանում իրենց հարազատների հետ: Նման պայմաններում, եթե Ռուսաստանը շարունակի իր մեկուսացումը և մարգինալացումը, հետևանքները հասնելու են նաև հայ հասարակությանը, և «աշխարհից կտրվելու» երևույթը կարող է զգացվել նաև այստեղ: Ուստի Հայաստանը պետք է վերանայի իր բոլոր հնարավորությունները, հարաբերություններն ու կախվածությունը Ռուսաստանից և Արեւմուտքից և կարողանա ճիշտ կերպով մանևրել ստեղծված իրավիճակում՝ առնվազի հասցնելով հնարավոր ռիսկերը: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am