Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի.Վահրամ Բաղդասարյան

«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, այդ որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի: Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», -  այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց    ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։ Եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ դիտարկմանը , Բաղդասարյանը արձագանքեց. «Բա իհարկե»։ Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասաց, որ նման որոշում իրենք չունեն: «Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», - նշեց նա։ Հարցին, թե արդյոք «Ելք»-ին կհաջողվի տասնյակ հազարավոր մարդիկ հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Բաղդասարյանը նշեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ըննդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am