Մենք կվարվենք այնպես, ինչպես վարվել ենք նախկինում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակայնորեն չի աջակցելու Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի մասնակիցներից որևէ մեկին, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն: «Մենք կվարվենք այնպես, ինչպես վարվել ենք նախկինում»,-հայտարարել է նա NBC հեռուստաալիքի եթերում՝ հստակեցնելով, որ Օբաման կմասնակցի նախընտրական միջոցառումներին՝ հաջակցություն դեմոկրատ թեկնածուի փրայմերիզից հետո:
