«ՄԻԵԴ-ի վճռից հետո կսկսվի Մարտի 1-ի գործի իրական քննությունը»․ փաստաբան. «Ազատություն»

Երևանում մարտի 2-ին կայացել է «Մարտի 1-ի գործը միջազգային և դատական ատյաններում» թեմայով քննարկում, որի ժամանակ փաստաբան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ, Դատարան) Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրել է գործի մանրամասներն ու առանձնահատկությունները։ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացնող Վահեր Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Դատարանում Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ սպանությունները բացարձակ անհրաժեշտություն են եղել խռովությունը ճնշելու համար։

 Փաստաբանի խոսքով, Մարտի 1-ի ինը զոհերի գործերը դատարան են ներկայացված կյանքի իրավունքի խախտման և արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հիմքով։
«Կյանքի իրավունքը էն իմաստով, որ պետության ներկայացուցիչները սպանել են առանց բավարար հիմքերի և պայմանների։ Կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Որոշ պայմաններում դրան միջամտելը թույլատրելի է, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում նշված հիմքերի։ Մենք ասում ենք, որ հիմքերից որևէ մեկը առկա չի եղել․ մարդկանց նկատմամբ մահաբեր ուժը կիրառվել է կամայականորեն, ոմանց մասով էլ մենք պնդում ենք, որ նրանք դիտավորյալ են սպանվել», – ասաց Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանի դիտարկմամբ, այս գործի ողջ խնդիրը նրանում է, որ քաղաքական կամք կա այն չբացահայտելու։ Փաստաբանը նշեց, որ այս նույն կոնտեքստից բխող հիմա Եվրոպական դատարանում 20-ից ավելի գործեր կան։ «Հետևանքները՝ Եվրապական դատարանը վճիռ կայացրեց, ասեց ՝ էս մարդկանց նվազագույն փոխհատուցում տվեք և այլն։ Պետությունը պարտավոր է արդյունավետ քննություն ապահովել նաև դրանից հետո։ Իրականում, մեր կարծիքով, Եվրոպական դատարանի կողմից իրավունքի խախտումը ճանաչելուց հետո իրական քննությունը նոր սկսվելու է, երբ որ Նախարարների կոմիտեն պետք է վերահսկի վճռի կատարման ընթացքը, որովհետև մենք հնարավորություն ենք ունենալու Նախարարների կոմիտեին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել էն մասին, թե նախաքննության մարմինը համագործակցում է տուժողների հետ, թե՝ ոչ։ Իրականում գործը հանրության համար նոր է սկսվելու»,- վստահություն հայտնեց Վահե Գրիգորյանը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am