«Երկիր Ծիրանին» սկսել է համահայկական ընդվզման գործընթացը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօրվանից սկսած անցկացնում է հավաքներ ու երթեր՝ համահայկական ընդվզման գործընթացը սկսելու համար: Առաջին հավաք-երթը տեղի ունեցավ Գյումրիում, կուսակցության անդամները կլինեն նաև Վանաձորում: «Մարտ, ապրիլ ամիսներին անցկացնելու ենք ընդվզման ակցիաներ, որպեսզի բոլորը ձեռք-ձեռքի բռնած դուրս գան փողոցներ բոլոր քաղաքաներում, հրապարկներում և փողոցներում, որպեսզի առանց հնարավոր ցնցումների հաղթահարենք այս ճգնաժամը»,- Գյումրիում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
