«Օրենքով գող» Պոլիկին վտարել են Ուկրաինայից (լուսանկարներ)
Ազգային ոստիկանության աշխատակիցները Ուկրաինայից վտարել են «Պոլիկ» մականունով «օրենքով գողին», որին ձերբակալել էին Ժիտոմիրի մարզում: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:
«Առանց հրավերի գնացինք «գողական երեկույթի» և այնտեղ հանդիպեցինք հերթական «օրենքով գողին»՝ Պոլիկ մականունով»,- գրել է նա: Այս մասին գրում է 112ua-ն:
«Օրենքով գողը» Ուկրաինայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով:

