Աբսուրդ հայտարարություն. Սեքսը հանուն կարիերայի աճի բռնաբարություն չէ
Սկանդալային հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի փաստաբանն պրոդյուսերի անօրինական վարքը համարել է հոլիվուդյան մշակույթի արտադրանք: «Այսպես կոչված «քասթինգի բազմոցը» Հոլիվուդում չի հորինվել Հարվի Վայնշտեյնի կողմից: Եթե կինը որոշել է, որ պետք է սեքսով զբաղվի հոլիվուդյան պրոդյուսերի հետ՝ իր կարիերան խթանելու համար, և իրականում դա անում է՝ միևնույն ժամանակ երևույթն անընդունելի համարելով, դա չի կարող բռնաբարություն համարվել»,-ասել է Բրաֆմանը։
