Մեծ Բրիտանիան օրական կորցնում է մոտ 1.4 մլրդ դոլար. որն է պատճառը
Վատ եղանակի հետևանքով առաջացած տրանսպորտային խնդիրների պատճառով Մեծ Բրիտանիայի բյուջեից օրական առնվազն մեկ միլիարդ ֆունտ (1.38 միլիարդ դոլար) է պակասում: Ցրտերի և ձյան պատճառով դատարկվել են բազմաթիվ խանութներ, սրճարաններ, սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններ, գրում է The Observe թերթը: Ինչպես նշվում է՝ անցած շաբաթվա երեք ամենացուրտ օրերին, միայն շինարարության ոլորտում, վնասը կազմել է 2 միլիարդ ֆունտ (2.76 միլիարդ դոլար):
