Հայտնի է Շաքրո Մոլոդոյի և նրա 13 հանցակիցների դատավճռի հրապարակման օրը
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը «օրենքով գող» Զախար Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա 13 հանցակիցների աղմկահարույց գործով դատավճռի հրապարակման ամսաթիվ է նշանակել մարտի 27-ը: Այս մասին հաղորդում է Business FM-ը: Մարտի 1-ին դատարանում ավարտվել է կողմերի մտքերի փոխանակությունը, և ամբաստանյալները հանդես են եկել վերջին խոսքով, որում դատարանին խնդրել են «կայացնել արդարացի և օբյեկտիվ որոշում»: Գործով անցնում է ընդհանուր 14 մարդ, այդ թվում՝ Զախար Քալաշովը, նրա «աջ ձեռքը»՝ Անդրեյ Կոչույկովը՝ «Իտալյանեց» մականվամբ:
