Մահացել է գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը
ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ ժամեր առաջ, մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում՝ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի բակում: Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է ինֆարկտից: Նշենք, որ Արա Ասոյանը Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրենն է: Hayeli.am-ի ողջ անձնակազմը ցավակցում է բժշկի ընտանիքին:
