Դավութօղլուն ՌԴ-ին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի խորացման համար
Интерфакс-ը։գրում է,որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ ունենալով Բրյուսելում, ռուս զինվորականների գործողությունները Սիրիայում կապել է միգրացիոն ճգնաժամի խորացման հետ և հակադրել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները` թուրքական կողմի գործունեությունն անվանելով մարդասիրական: «Մենք չենք ցանկանում Էգեյան ծովում մահացող կանանց և երեխաներ տեսնել: Մենք չենք ցանկանում ահաբեկչական կազմակերպությունների, դաժան ռեժիմի և ճնշումների, ռուսական օդային հարվածների ավելի շատ զոհերի տեսնել։ Այսօր մենք ունենք 2.7 մլն փախստական, և Թուրքիան աշխարհում այն երկիրն է, որն ամենամեծ թվով փախստականներն է ընդունում:Թուրքական իշխանություններն աշխատում են օրուգիշեր, որպեսզի օգնեն զոհերին, «այդ թվում` Սիրիայում քաղաքացիական բնակչության դեմ ռուսական հարձակումների զոհերին»»,- հայտարարել է Դավութօղլուն:
