Թուրքիան, Բեկչյանին մերժելով, ձեռնոց է նետում նաև Գերմանիային

Գերմանական «Ցայթ»-ը փետրվարի 23- ին անդրադարձել է անցյալ ամիս Պոլսից Գերմանիա վերադարձած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ թուրքական պետական մեքենայի ճնշող գործելակերպին, երբ վերջինս հայ համայնքի ընտրությամբ տեղապահի պաշտոնն էր ստանձնել՝ մի առաքելությամբ՝ կազմակերպելու Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը: Թուրքական պետությունը ճնշում է ոչ միայն ռեժիմին ենթադրաբար ընդդիմադիր անձանց, այլեւ կրոնական փոքրամասնություններին, գրում է պարբերականը՝ Բեքչյանի պարագան վկայակոչելով, իսկ դրա պատճառ նկատում նրա՝ ցեղասպանության մասին հստակ արտահայտվելը: Դիվանագիտության տեսակետից առանձնահատուկ զգայուն մի հանգամանք եւս՝ նա Գերմանիայի քաղաքացիություն ունի, գրում է Սյուզաննե Գյուսթենն իր հեղինակած ծավալուն հոդվածում: Պոլսի պատրիարքի տեղապահի պաշտոնում 10 ամիս գործունեություն ծավալած Բեքչյանի հանդեպ թուրքական իշխանությունների ոչ սիրալիր վերաբերմունքը հեղինակը բխեցնում է նրա՝ 1915- ի իրադարձությունները բացահայտ ցեղասպանություն որակելուն, որ «Թուրքիայում դեռ տաբու է»: Սա հստակ նշան է, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակային քննարկումը կշարունակի խոչընդոտվել, իսկ Պոլսում 60 000-անոց հայկական համայնքի ներքին գործերը դարձյալ վերահսկելու է պետությունը: Համայնքն իհարկե 1915- ի ողբերգությունից մազապուրծ վերապրողների ժառանգներն է ներկայացնում, նրանցից է նաեւ 1942- ին լույս աշխարհ եկած Բեքչյանը, որի մոր կողմի ազգականները զոհ են գնացել կոտորածին, իսկ կոշկակար հայրը, անկարող լինելով վճարել ոչ մահմեդականներին պարտադրված հատուկ տուրքը, բռնաճնշումների հետեւանքով հայտնվել է Ասքալեի աշխատանքային ճամբարում: 1955- ին ականատես լինելով Ստամբուլում հույների եւ հայերի դեմ գործադրված բռնություններին, պատմության դասին հակահայկական կոչերին՝ հոգեւորականի ուղին ընտրած Բեքչյանը 1965- ին տարագրվեց Գերմանիա՝ ուսումը շարունակելու: Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Գերմանիայում եւ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպման գործում, ստացավ ԳԴՀ քաղաքացիություն, իսկ 1991- ից ստանձնեց Գերմանահայոց հոգեւոր առաջնորդի պաշտոնը: Գերմանիա Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am