Կարեն Միրզոյանը պաշտոն ստացավ
Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Կարեն Միրզոյանը, հիշեցնենք, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարն է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Միրզոյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
