Գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
Associated Press-ը հայտնում է,որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Սանոլե քաղաքում: Դեպքի վայր են ժամանեկ հրշեջ ծառայության աշխատակիցները: Վագոններից մեկն ընկել է գետը: Փրկարարներն օգնում են ուղևորներին դուրս գալ վագոնից: Դեպքի պատճառը հայտնի չէ:
