Ես դեռ երկար ժամանակ կմնամ առանց գործի. Արմեն Դուլյան

Նախօրեին տեղեկացանք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Անցում Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարող, հեռուստալրագրող Արմեն Դուլյանն ազատվել է աշխատանքից։ Բացի «Անցում Դուլյանի հետ»հաղորդաշարից, կրճատվել է ևս մոտ 10 ծրագիր։ Ըստ Դուլյանի, որպես պատճառաբանություն ներկայացվել է հեռուստաընկերության ֆինանսական «վատ» դրությունը։ Բացի այդ ասվել է, որ աշնանից հեռուստաընկերությունը նորացնելու ծրագիր կա, սակայն Դուլյանը վստահ չէ, որ աշնանը իրեն կհրավիրեն աշխատանքի։ Ինչո՞ւ են հեռացրել, և ի՞նչ է պատրաստվում անել բազմավաստակ լրագրողը։ Այս հարցերի շուրջ խոսեցինք Արմեն Դուլյանի հետ։ -Պարոն Դուլյան, ի՞նչ է Ձեզ ասել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրինությունը։ -Երեկ ինձ տեղեկացրին, որ այդ հեռուստաընկերությունում փակվել է առնվազն 10 հաղորդում՝ այդ թվում նաև իմ հաղորդումը։ Տեղեկացրին, որ ես այլևս չկամ այդ հեռուստաընկերությունում, և ոչ միայն ես, այլև 10 հաղորդման հաղորդավարներ։ -Ձեզ աշխատանքից ընդհանրապե՞ս են ազատել, թե՞ պարզապես հաղորդումն են փակել՝ նոր հաղորդում խոստանալով, քանի որ նորացման ծրագիր կա։ -Եթե անկեղծ ասեմ, ինձ թվում է, որ դա հեռացվածների վիճակը մեղմելու համար են ասել։ Որ ասեն՝ դե ոչինչ, աշնանը կլինի և այլն։ Բայց ասել են այդպիսի բան, որ աշնանից ուզում են նորացված ձևով եթեր հեռարձակվել։ Բայց եթե հասարակ տրամաբանությամբ նայենք, մարդը ինչպես պետք է կես տարի՝ մինչ աշուն առանց գործի մնա՝ սպասելով, որ գուցե էն ժամանակ կլինի։ Ինձ թվում է՝ դա պարզապես սփոփանք է։ Ես վստահ չեմ, որ իրենք մտադիր են աշնանը ինձ կանչել։ Իմ կարծիքով՝ մտադիր չեն։ Եթե ասեին՝ մարտին փակվում ենք, ապրիլին կբացվենք, գաղափարներ տվեք, ես կհավատայի, բայց որ ասում են՝ աշնանը մի բան կանենք ու հաշվարկում են, որ էդ մարդը պետք է կես տարի տանը նստի ու ոչ մի բան չանի, կարծում եմ, որ դա անտրամաբանական է։ -Ձեզ ասել են` ֆինանսական խնդիրներից ելնելո՞վ են կրճատել, թե՞ հեռուստաընկերությունը նորացնելու համար։ -Ես հիմա կարող եմ ասել միայն այն, ինչ ինձ պաշտոնապես են ասել՝ հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրներ կան, 10 հաղորդումներ պետք է կրճատվեն, հեռուստաալիքի նորացման ծրագիր կա։ -Պարոն Դուլյան, իսկ որևէ լրատվամիջոցից աշխատանքի առաջարկ չեք ստացե՞լ, չէ որ ոլորտում շատ ծանոթներ ու ընկերներ ունեք։ -Ես կարող եմ ամենայն անկեղծությամբ ասել, որ երբ ես դուրս եկա Հանրային հեռուստաընկերությունից, դրանից հետո ես անգործ եմ մնացել ուղիղ 1 տարի, և որևէ մեկը երբևէ ինձ ոչինչ չի առաջարկել։ Դրա համար ես համոզված եմ, որ ինձ երկար ժամանակ որևէ մեկը որևէ բան չի առաջարկելու, և ես երկար ժամանակ կմնամ առանց գործի։ Ես սա իմ փորձից ելնելով եմ ասում։ -Մենք գիտենք, որ Ձեզ ժամանակին առաջարկ է եղել՝ դասավանդելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն դուք մերժել եք։ Գուցե հիմա ընդունե՞ք։ Էդ համալսարանում կինս աշխատում է, ես գիտեմ էնտեղ ինչ վարձատրություն է։ Այնտեղ կինս որ աշխատում էր, ստանում էր 50 հազար դրամ, բայց ոչ թե ամսական, այլ ամբողջ կիսամյակի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում կես տարում ստանալ 50 հազար դրամ։ Չեմ կարծում, որ ներկայումս էլ որևէ բան փոխված լինի, համալսարանի ֆինանսական վիճակը լավացած լինի։ Կես տարին 50 հազարը անում է մոտավորապես ամիսը 10 հազարից էլ պակաս, ես պատրաստ չեմ նման աշխատավարձով աշխատել։ Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում սկսեց աշխատել այն բանից հետո, երբ 2013 թվականին նրան աշխատանքից հեռացրին «Շանթ» հեռուստաընկերությունից՝ ֆեյսբուքյան հետեւյալ գրառման պատճառով․ «Բայց ինչ նման ենք...Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արմեն Դուլյանը։ hraparak.am

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am