Արմեն Սարգսյանի որդիներն ինչո՞ւ չեն ձերբակալվել
Պարզվում է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող (երբևէ) երիտասարդներից որևէ մեկ ծնողի ՀՀ քաղաքացի լենելու պարագայում, եթե այդ երիտասարդները այցելում են Հայաստան, ապա ձերբակալվում են և պարտադրում են անցնել զինվորական ծառայություն։ Նման կոնկրետ դեպքեր կան։ Հարց N 1 - Արդյոք Արմեն Սարգսյանի որդիները 18 տարեկան լրանալուց հետո Հայաստան այցելե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո՛, ապա ինչո՞ւ չեն ձերբակալվել։ Հարց N 2 - Նախագահի պաշտոնի անցնելուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Արմեն Սարգսյանը, երբ մյուս ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացի չհանդիսացող որդիներին ձերբակալեն ու պարտադրեն զինծառայություն անցնել, ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐ ՆՈՒՅՆԸ ԱՐԵԼ ԵՆ ԻՐ ՏՂԱՆԵՐԸ, ՈՐՔԱՆ ԳԻՏԵՄ։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
