Զախարովան՝ Արմեն Սարգսյանի հետ ապագա հարաբերությունների մասին (տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին Sputnik գործակալության հարցին: «Ես կարծում եմ, որ համապատասխան հայտարարություններ անելը միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է:Մենք ելնում ենք նրանից, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն լինել այնպիսին, ինչպես դրանք ամրագրվել են երկկողմ փաստաթղթերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում` առաջին հերթին ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերի և բարօրության սկզբունքից»,- ասել է Զախարովան:
