Արտակարգ իրավիճակ Նոյեմբերյանի ոլորաններում
Տավուշի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. այսօր՝ մարտի 2-ին առավոտյան 10:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Volvo մակնիշի 489 LL 68 համարանիշի բեռնատարը փակել է ճանապարհը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտում ու երկկողմանի փակել ավտոճանապարհը: Արդյունքում խցանում է առաջացել. կուտակված մեքենաների երկարությունը շուրջ 3 կմ-ի է հասել:
