Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ
ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: Փակ գաղտնի քվեարկությամբ նրա օգտին քվեարկել է 64, դեմ՝ 27 պատգամավոր: Հրայր Թովմասյանը կատակեց՝ հավանաբար դեմ քվարկողները չեն ուզում, որ ինքը գնա Ազգային ժողովից, այնուհետև շնորհակալություն հայտնեց քվեարկության համար. «27 դեմ ձայները ես ընկալում եմ այնպես, որ այդ մարդիկ չէին ուզում՝ ես Ազգային ժողովից գնամ»:
