Ապրիլի 9-ին կառավարությունը և նախագահը հրաժարական կներկայացնեն
Այսօր ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ նորընտիր նախագահն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում։ Այդ նույն օրը կդադարեն Հանրապետության գործող նախագահի լիազորությունները, և կառավարությունը կներկայացնի հրաժարական:
