Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա, դեղձ էլ չէ՝ ծիրան. Սեյրան Սարոյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձավ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի անվանափոխման առաջարկին: Նա խիստ զայրացավ այս նախաձեռնությունից՝ ասելով, թե ազգային հերոսի անունը ինչպե՞ս կարելի է փոխել: «Որ Վազգենի անունը տվիր, էլ մի խոսա: Դա անամոթություն է էլի: Անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա ծովից ծով Հայաստան ե՞ք ուզում, էտ եք էլի: Առ քեզի ծիրան, դեղձ էլ չէ ծիրան»,-նկատեց նա:
