«Ելքը» նկարել է իր քվեաթերթիկները. ինչ են մտադիր անել
Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ նախագահի ընտրությունը: «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ որոշում է կայացվել և խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկում ՀՀԿ կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը: «Ելքի» պատգամավորները հեռախոսներով նկարում էին իրենց քվեաթերթիկները: «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը ևս նշեց, որ հեռախոսներով նկարել են քվեաթերթիկները: Այս կերպ խմբակցությունը միտք ունի թույլ չտալ քվեարկությունը կեղծել և «դեմ»-երը «կողմ» դարձնելու հնարավորություն իշխանությունն այլևս չի ունենա, ինչպես դա արվեց Բարձրագույն դատական խորհրդի ընտրության ժամանակ:
