Թաքուն չենք պահելու.նոր կառավարության և վարչապետի մասին
«ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել :Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: « ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից:Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում», - ասաց նա:
