Աբսուրդ է.Շարմազանովը՝Վ.Սարգսյանի անվան փողոցի անվանափոխության մասին
«Անհաջող առաջարկ է: Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել։ Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր կուսակցության առաջնորդն է, նա Ազգային հերոս է, Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկն է, մեր անկախ հայոց պետականության եւ հաղթանակած հայոց բանակի խորհրդանիշներից է։ Նա ազգային եւ վերկուսակցական գործիչ է, եւ առնվազն աբսուրդ է վերանվանել նրա անունով փողոցը»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին,թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Երեւանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցությունը ցանկանում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ,ՀՀԿ ԳՄ նիստից հետո նման պատասխան տվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
