Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկին եւս 5 տարի են տվել՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրք լրագրող Ահմեթ Ալթանը դատապարտվել է 5 տարի եւ 11 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Մեղադրանքի պատճառը ինտերնետային կայքերից մեկում Ալթանի կողմից հրապարակված «Ճզմել-անցնել» խորագրով հոդվածն է, որտեղ հեղինակը իշխանությանը մեղադրում է քրդական թաղամասերում խրամատներ փորող երեխաներին տանկերով սպանելու մեջ,  «արդարացնում»  (ըստ մեղադրանքի) Դիարբեքիրում,  Ջիզրեյում, Շըրնաքում ու Մարդինում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության գործունեությունը։ Հաշվի առնելով դատարանում Ալթանի պահվածքը՝ դատարանը պատժի մեղմացում չի սահմանել։ Նշենք , որ Ահմեթ Ալթանը,  նրա եղբայր Մեհմեթ Ալթանը եւ եւս մեկը՝ Նազլ Ըլըջաքը ընդամենը երկու շաբաթ առաջ մեկ այլ դատավարության արդյունքում դատապարտվել էին խիստ ռեժիմի  ցմահ ազատազրկման։  Նրանք մեղադրվում էին 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին նախապես տեղեկություն ունենալու եւ սահմանադրությունը խախտելու մեջ։ Ermenihaber-ի փոխանցմամբ, հեղաշրջման փորձից առաջ թուրքական «Can Erzincan TV»-ի եթերում Ահմեթ եւ Մեհմեթ Ալթանները և Նազլը Ըլըջաքը խոսել էին  քաղաքական թեմաներից։ Ձախողված հեղաշրջումից հետո օրենքի ուժ ունեցող որոշումներից  մեկով նշյալ հեռուստաընկերությունը փակվել էր, իսկ Ահմեթ Ալթանը, նրա եղբարն ու Ըլըջաքը մեղադրվել էին սպասվող հեղաշրջման մասին իրենց վերլուծություններում բացահայտորեն հայտարարելու մեջ։ Ահմեթ Ալթանը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող եւ բանաստեղծ է։ Նա եղել է թուրքական «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել  «Nokta» ամսագրին,«Hürriyet» և «Güneş» պարբերականներին։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am