Աշտարակի բաժնի պետի տեղակալն ազատվել է. ծանր հանցագործի հետախուզումը տապալել է. ՀԺ
Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մուրադ Ոսկանյանին: Մեզ հայտնի դարձավ ազատման պատճառը. Մուրադ Ոսկանյանը ծանր հանցագործություններից մեկով հետախուզման միջոցառում է ձախողել: Այս դեպքով ոստիկանությունը ծառայողական քննություն կնշանակի ե,ւ ըստ ամենայնի գործը կուղարկի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին Մուրադ Ոսկանյանին ազատելու մասին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ խոստացան տեղեկացնել ավելի ուշ:
