Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում չէր
Այսօր «Հայ ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ մարտի մեկյան դեպքերի հետ կապված, սակայն ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում չէր: Հանրահավաքին մասնակցում էին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և այլոք: Ազատության հրապարակում հանրահավաքին հաջորդեց երթը: Երթի մասնակիցները շարժվում են հետևյալ երթուղով Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց -Մյասնիկյանի արձան և կրկին Ազատության հրապարակ:
