Եվգենիա Մեդվեդեւան հայ լինելու մասին
Օլիմպիական կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդեւան ասել է, որ իրեն համարում է ռուս: Մեդվեդեւայի հայրը հայ է՝ Արման Բաբասյանը, մանուկ հասակում էլ Եվգենիան Բաբասյան ազգանունն է կրել, սակայն հետագայում վերցրել է տատիկի ազգանունը: «Հայրս հայ է, սակայն հայկական մշակույթին մոտիկից ծանոթ չեմ: Ես ելույթ չեմ ունեցել հայ երաժիշտների ստեղծագործությունների ներքո: Հայկական խոհանոցն էլ, ամենայն հավանականությամբ, իմ ճաշակով չէ, այնպես որ ես ավելի շատ ռուս եմ»,- ասել է նա:
